Լուրեր

 
 

 

 

 
 

06.02.2015

Հարգելի ուսուցիչներ, 

լույս է տեսել Երևանի հ.105 ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Ռուզաննա Ստեփանյանի հեղինակած «SMART էլեկտրոնային գրատախտակի գործիքաշարի հնարավորությունները» ձեռնարկը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված է գործածության՝ որպես հիմնական և ավագ դպրոցների ուսումնաօժանդակ գրականություն:

Ժողովածուն կօգնի ձեզ օգտագործել դպրոցների համակարգչային սենյակի և էլեկտրոնային գրատախտակի հնարավորություններն ամբողջությամբ: Հարցերի դեպքում կկազմակերպվի առցանց խորհրդատվություն կամ վեբինար՝ ձեռնարկում ընդգրկված թեմաների վերաբերյալ:


 

 

29.01.2015

 

28.01.2015թ. դպրոցի բակում անցկացվեց հանդիսավոր տողան նվիրված Հայոց բանակի 23-րդ տարեդարձին :

Շարունակվեց միջոցառմամբ, այնուհետև գումարվեց գիտաժողով:

Այդ օրվա միջոցառումներին ներկա էին բարձրաստիճան սպաներ, պատվավոր հյուրեր՝

  • Մալաթիա-Սեբաստիա Ե.Կ.Մ. բաժնի ազատամարտիկ «Արծիվ» մահապարտիկների գնդի զինծառայող Լևոն Մյասնիկի Կարապետյան «Պապ» մականունով:
  • ՀՀ ՊՆ թիվ 93353 զ/մ-ի Արտբերման պլանավորման և կազմակերպման բաժանմունքի սպա, կապիտան Վահագն Խաչիկի Հարությունյան
  • ՀՀ ՊՆ թիվ 93353 զ/մ-ի վառելիքի լցավորման վաշտի հրամանատար, կապիտան Հովհաննես Արայիկի Սիրեկանյան
  • ԶՈՒ ԱՆՏԱ վարչության բաժնի պետ գնդապետ Արթուր Հմայակի Ալեքսանյան
  • ՀՀ Վետերանների միության ռազմահայրենասիրական դաստիարակության հանձնաժողովի նախագահ գնդապետ Ռուբեն Թևատրոսի Բախշյան
  • ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքաքանության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Մնացականյան

 

 

 

 

 

 

 

 

23.12.2014

Դիմավորում ենք 2015 թվականը:

 

 

 

 

 

15.12.2014

Դպրոցի բանավեճի ակումբը բազմաթիվ հաջողություններ է ունեցել (ակումբի ղեկավար՝ փոխտնօրեն Հասմիկ Մանուչարյան):

Հաջողություններից մեկն էլ այն է, որ մեր շրջանավարտները ուսանողական տարիներին էլ միավորվում ու թիմ են կազմում: 2014թ.-ի միջբուհական բանավեճի մրցույթում հաղող ճանաչված թիմի հինգ անդամներից չորսը մեր դպրոցի շրջանավարտներն են՝

Վարդանյան Էրիկ
Գևորգյան Մելինե
Կարապետյան Դիանա
Հովհաննիսյան Գոհար

 

 

11.12.2014

Դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Ռուզաննա Ստեփանյանը 29.11.2014թ.-ից մինչև 07.12.2014թ.-ը մասնակցեց <<Սոցիալական մեդիա - ռեսուրսներ, գաղափարներ եւ կառավարում>> թեմայով վերապատրաստմանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:

 

 

 

29.11.2014

Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թ.Ավագյան-Տոնոյանի ղեկավարությամբ 2014թ. նոյեմբերի 28-ին դպրոցի դահլիճում կազմակերպվեց գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին:

Ներկա էին դպրոցի տնօրինությունը, 10-12-րդ դասարանների աշակերտները, ուսուցիչները, ծնողներ և հյուրեր:

 

 

24.11.2014

21.11.2014թ.-ին տեղի ունեցավ հանդիպում 10-րդ դասարանի աշակերտների և ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Աբրահամյանի, անչափահասների բաժնի պետ Մ.Վարոսյանի, դպրոցական ավագ տեսուչ ոստիկանության կապիտան Ա.Գասպարյանի հետ: Զրուցեցին «Ընտանեկան բռնություններ» թեմայով:

 

 

23.11.2014

2014թ.-ի Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դպրոցի աշակերտները դասղեկերի, ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ այցելեցին մայրաքաղաքի պատմամշակութային վայրեր, թանգարաններ:

Փարաջանովի անվան տուն-թանգարանում

Էրեբունի թանգարանում

 

21.11.2014

20.11.2014 թ.-ին Երևանի հ. 105 դպրոցի 10-րդ դասարանի 25 աշակերտներ և փոխտնօրեններ՝ Հ.Մանուչարյանը և Տ. Արմիկյանը այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր

 

 

18.11.2014

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի կողմից դպրոցներում իրականացվող «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում դպրոցում գործում է բանավեճի ակումբ:

17.11.2014թ. 10-րդ հումանիտար և տնտեսագիտական հոսքի դասարանների ակումբների միջև տեղի ունեցավ բանավեճ «ՀՀ-ում ընտանեկան բռնության զոհերի պաշտպանված են» թեմայով:

Հաղթեցին ապագա տնտեսագետները:

 

 

13.11.2014

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի նոյեմբերի 11-ի հ.1081 հրամանով հաստատվել է դպրոցի կողմից ներկայացված <<Ինֆորմատիկա>> առարկայի 10-11-րդ դասարնների ծրագրերը:

Այժմ Երևանի հ.105 ավագ դպրոցը իրականացնելու է ինֆորմատիկայի, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների և ծրագրավորման լեզուների խորացված ուսուցում, որտեղ սովորողները շաբաթական 7 ժամ անվճար հիմունքներով կսովորեն ՏՀՏ ծրագրեր:

Այդ հոսքում կարող են սովորել հիմնական դպրոցն ավարտած աշակերտները:

Ինֆորմատիկայի խորացված ուսուցմամբ հոսքում կուսուցանվեն հետևյալ ծրագրերը՝

  • Adobe Photoshop
  • Corel Draw
  • 3DMAX
  • Կայքերի պատրաստում և Web ծրագրավորում
  • <<CISCO>> ցանցայի ակդեմիայի դասընթաց
  • C++ ծրագրավորման լեզու

Տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 010-73-63-91 հեռախոսահամարով կամ այցելել դպրոց, որը գտնվում է Օտյան 45 հասցեում:

 

 

12.11.2014

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստերին կից սրահում տեղի է ունեցել «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսի հանրապետական փուլը:

Ցուցադրվել են այն ստեղծագործությունները, որոնք, արժանանացել են ժյուրիի բարձր գնահատականին:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, հանդիպելով ցուցահանդեսի մասնակիցների հետ, շնորհավորել է նրանց ցուցահանդեսին մասնակցելու և հանրապետական փուլ անցնելու առթիվ:

 

Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, նկարիչներ:

Կազմակերպիչների նպատակն է եղել Սերգեյ Փարաջանով արվեստագետի, ազատամիտ քաղաքացու արվեստը, ուղերձները հասցնել երիտասարդներին:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ամփոփելով միջոցառումը, շնորհավորել է երեխաներին, նրանց ուսուցիչներին և կազմակերպիչներին՝ նշելով, որ ծրագրի իրականացման գաղափարը ծնվել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օրոք: Նա կարևորել է ցուցահանդեսի ամփոփումն Ազգային ժողովում՝ համարելով, որ այսպիսով հարգանքի տուրք է մատուցվում մեծ արվեստագետի հիշատակին:

Մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր և շնորհակալագրեր:

Հանրապետական փուլին մասնակցում էր նաև մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Լիդա Գևորգյանը:

 

 

 

 

11.11.2014

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից հայտարարված «Ավետարանական առակները հայ դպրոցում» խորագրով մրցույթին մասնակցեց նաև Երևանի հ.105 ավագ դպրոցը՝ ներկայացնելով գեղեցիկ ու բովանդակալից միջոցառում:

 

 

05.11.2014

2014թ.-ի նոյեմբերի 4-ին 8 Բ դասարանի դասղեկ Թ. Առաքելյանի, զինղեկ Հ.Հակոբյանի հետ միասին այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկներին:

 

 

 

 

04.11.2014

2014Թ.-Դպրոց Կենտոնների միության կայքում տեղադրվեց Ռուզաննա Ստեփանյանի նոր մանկավարժամեթոդական ուղեցույցը՝ <<ՏՀՏ-ն և Microsoft-ի կրթական նոր գործիքներն ու մեթոդները դասապրոցեսում>>

http://dkm.am/am/documents/index/63

 

 

 

 

03.11.2014

2014թ.-ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է Ռուզաննա Ստեփանյանի հեղինակած <<Smart էլեկտրոնային գրատախտակի գործիքաշարի հնարավորությունները>> ձեռնարկը որպես ուսումնաօժանդակ գրականություն երաշխավորելու մասին հրամանը

 

 

31.10.2014

2014թ.-ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է Ռուզաննա Ստեփանյանին ուսուցչի որակավորման երկրորդ աստիճանի տարակարգ շնորհելու մասին հրամանը: Ռուզաննան երկրորդ աստիճանի տարակարգ ստացած առաջին ուսուցիչն է ՀՀ-ում:


 

27.10.2014

Երևանի 105 ավագ դպրոցի 12-րդ դաս. աշակերտուհիներ Լիդա Գևորգյանը, Շուշաննա Աղեկյանը, Էլինե Պողոսյանը և Անի Բուդուրյանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի ԳԿՄ հանձնաժողովի կողմից նախաձեռնած <<Փարաձանովի հետադարձ լույսը>> ծրագրին: Նրանք ներկայացրեցին ստեղծագործական աշխատանքներ <<Իմ երազանքը>> խորագրով: Լիդա Գևորգյանի <<Առատություն>> կոլաժը ընդգրկվեց լավագույնների թվում և կմասնակցի նաև եզրափակիչ փուլին:

 

 

 

 

22.09.2014

Երևանի 105 ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին: Կազմակերպվեց լուսանկարչական մրցույթ <<Իմ անկախ Հայաստան>> խորագրով:

Հաղթող ճանաչվեցին 10-3, 10-1, 12-5 դասարանները: Շնորհակալագրերով պարգևատրվեցին տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված դասարանները:

 

 

 

 

 

04.07.2014

Երևանի 105 ավագ դպրոցի 8-րդ դասարանցիները մասնակցել են <<Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության, «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Ազգային հպարտություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառմանը:

Հուլիսի 4- ին ավարտվեց վերը նշված ծրագիրը: Այն ամփոփվեց ցուցահանդես - մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը : Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը , ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, «Ռուսական գրքի տուն» մշակութային կենտրոնների ղեկավար Արարատ Ստեփանյանը, այլ հրավիրված անձինք :

Միջոցառմանը ներկա էին ՀՀ բոլոր մարզերի մասնակից դպրոցների մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ :

Մասնակից դպրոցներին այդ թվում նաև մեր դպրոցին խրախուսական մրցանակներ հանձնվեցին: Մենք ուրախ ենք և հպարտ, որ մեր դպրոցը այդ շարքում էր:

 

18.06.2014

հ.105ավագ դպրոցում ավարտվեց << Մայքրսոֆթ ընկերության Learning Suite կրթական ծրագրերի փաթեթի ուսուցանում Smartboard էլեկտրոնային գրատախտակի օգնությամբ >> դասընթացը : Այն իրականացվեց <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային ծրագրի շրջանակներում <<Դպրոց - կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության տրամադրած դրամաշնորհային միջոցներով: Ծրագրի ընթացքում վերապատրաստվեցին Երևանի թվով 34 ավագ դպրոցների <<Ինֆորմատիկա>> և <<Մաթեմատիկա>> առարկաների 68 ուսուցիչներ:

 

 
 
 
 
 
 
 

 

 

 

 

12.03.2014

Բաց դաս Ազգային ժողովում

Մարտի 12- ին « Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի համար 105 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
Աշակերտների հետ հանդիպեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով հյուրերին ներկայացրեց խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, մշտական հանձնաժողովների կառուցվածքը եւ գործառույթները: 
Պարոն Դավթյանը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Բոլոնիայի գործընթացին, 12- ամյա կրթությանը, հայաստանյան աշխատաշուկային, մասնագիտության ընտրությանը, հայոց լեզվի դպրոցական դասագրքերին եւ ընդունելության քննությունների շտեմարաններին: 
ԱԺ նիստերի դահլիճում աշակերտները լուսանկարվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: 

 

 

 

 

01.03.2014

Կրթության նախարար Արմեն Աշոտյանի այցը հ.105 ավագ դպրոց:
Համակարգչային շարժական լսարան մեր դպրոցում

 

 

Երևանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտների ուսումնական գործընթացն այսուհետև առավել արդյունավետ կդարձնի շարժական համակարգչային դասարանը։ Այստեղ մարտի 1- ին « Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում ստացան շարժական համակարգչային սարքավորումներ՝ 22 դյուրակիր համակարգիչ։ Շարժական համակարգչային դասարանները ներառում են Wi-Fi երթուղիչ, էլեկտրոնային ակտիվ գրատախտակ՝ իրեն միացված պրոյեկտորի (լուսացրիչ) հետ։

 

 
 
     

 

   
 
     
     
 

 

 
 

 

 

 

 
 

 

 

 
 

1